Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Համայնքային գրադարաններն ու զորամասերը համալրվել են գրքերով

Համայնքային գրադարաններն ու զորամասերը համալրվել են գրքերով
04.09.2013 | 16:11

Ավարտվել է Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ իրականացված «Գրքի բանկ-նվիրատվության տաղավար» ծրագիրը: Մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում տեղադրված տաղավարում այս տարվա ապրիլից մեկնարկած և օգոստոսի 31-ին ավարտված ծրագրի շրջանակում բնակիչները «Գրքի բանկի» միջոցով նվիրել են 6000-ից ավելի գեղարվեստական և գիտահանրամատչելի գրքեր: Հավաքված գրականությունից, համաձայն ծրագրի, շուրջ 3000-ը փոխանցվել է ՀՀ, 1000-ը` ԼՂՀ համայնքային գրադարաններին, 2000 գիրք էլ փոխանցվել է ՀՀ զորամասերին:

Նշենք, որ Հովհաննես Թումանյանի ծննդյան և Գիրք նվիրելու համաշխարհային օրվա առիթով մի քանի օր շարունակ (փետրվարի 19-23-ին) մայրաքաղաքի մոտ 20 թանգարաններում մուտքն անվճար էր, միայն գրքով: «Գրքի բանկ» խորագիրը կրող այս ծրագրի շրջանակում հավաքվել էր շուրջ 9000 գիրք: Քանի որ մարդիկ դրանից հետո էլ գրքեր նվիրաբերելու ցանկություն ունեին,, որոշվեց անցկացնել «Գրքի բանկ» ծրագիրը:
Ինչպես տեղեկացնում են քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ծրագիրը կլինի շարունակական և կդառնա հաճելի ավանդույթ: Գաղափարի նպատակն է հասարակության շրջանում ամրապնդել գիրք նվիրելու մշակույթն ու աջակցել գրադարանների զարգացմանը:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1164

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ